Ա. Լոպուխին
«Այն օրն Իմ կողմից դեսպաններ պիտի դուրս գան նավերով՝ սարսափեցնելու համար անզգույշ եթովպացիներին, և սարսափ պիտի տարածվի նրանց մեջ, ինչպես Եգիպտոսի օրը, որովհետև ահա, նա գալիս է»։ [9] (Սինոդական թարգ․)
«Իմ կողմից․․․պիտի դուրս գան» - Աստված հանդես է գալիս որպես Եգիպտոսում ներկա գտնվող մեկը, որ այնտեղ էր՝ նրանց դատելու համար, հետևաբար «Ինձնից»-ը նույնն է, ինչ՝ «Եգիպտոսից»:
«Դեսպաններ» - որոնք կոտորածից փրկված եգիպտացիներն էին։
«Նավերով» - որոնցով միայն հնարավոր կլիներ սարսափելի լուրը հասցնել գետերով կտրված Եթովպիայի բոլոր ծայրերը (հմմտ․ Ես. 18:2): Եբրայեցերենում՝ «ցիիմ» (գործածվում է նաև՝ Թվ․ 24:24, Ես․ 33:21), որ հավանաբար առաջացել է եգիպտական «տայի» արմատից, որն ունի «արագընթաց նավեր» նշանակությունը։ Հերոնիմոս Երանելու կարծիքով՝ պիտի լիներ «տրիրեմա» (նա այդպես էր «լսել հրեաներից»):
«Եգիպտոսի օրը» - այսինքն՝ Եգիպտոսի կործանման օրը։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այն օրը տագնապով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին յոյսերը: Խռովութիւն է լինելու նրանց մէջ՝ եգիպտացիների վախճանի օրը, քանի որ ահա այն հասել է»:
(Արարատ թարգ․) Այն օրն իմ կողմից դեսպաններ պիտի դուրս գան նավերով՝ ապահովության մեջ գտնվող եթովպացիներին վախեցնելու համար, և նրանց մեջ Եգիպտոսի օրվա պես անձկություն պիտի լինի, որովհետև ահա գալիս է»։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ ելցեն հրեշտակք յերեսաց իմոց տագնապաւ՝ ապականել զսնոտի յոյսն Եթւովպացւոց, և եղիցի խռովութիւն 'ի նոսա յաւուրն Եգիպտացւոց. քանզի ահաւասիկ հասեալ է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: