Եզեկիելի մարգարեության մեկնություն 31։6

Ա. Լոպուխին

«Նրա ոստերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, նրա ճյուղերի տակ իրենց ձագերին էին ունենում դաշտային բոլոր գազանները, և նրա ստվերի տակ բնակվում էին բոլոր մեծաքանակ ազգերը»։ [6] (Սինոդական թարգ․)
   

   «Ոստերն ու ճյուղերը» - տե՛ս 17:23-րդ համարի բացատրությունը: «Թռչուններն ու գազանները» - եգիպտական ​​միապետության մաս կազմող ժողովուրդները, նրա դաշնակիցները և բազմացեղ բանակը (հարևան ժողովուրդներն այլ ծառերն են):

   «Նրա ստվերի տակ բնակվում էին բոլոր մեծաքանակ ազգերը» - նախորդի բացատրությունն է։ Այստեղ կտրուկ շրջադարձ է տեղի ունենում այլաբանությունից դեպի ուղիղ խոսք։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ու երբ նա տարածուել էր, ճիւղերին բնակութիւն էին հաստատել երկնքի բոլոր թռչունները, իսկ նրա ոստերի տակ ձագեր հանել դաշտի բոլոր գազանները. նրա հովանու ներքոյ բնակութիւն էին հաստատել բազմաթիւ ազգեր:
(Արարատ թարգ․) Նրա ոստերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, նրա ճյուղերի տակ ծնվում էին դաշտի բոլոր գազանները, և նրա հովանու ներքո բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։
(Գրաբար) ‘ի տարածանել իւրում ‘ի շառաւիղս նորա բնակեցին ամենայն թռչունք երկնից, և ‘ի ներքոյ ոստոցն նորա ծնան ամենայն գազանք դաշտի, և ընդ հովանեաւ նորա բնակեցին ամենայն բազմութիւնք ազգաց: