Ա. Լոպուխին
«Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ քո ժողովրդի որդիներին․ «Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և անօրենի անօրենությունն իր անկման պատճառը չպիտի լինի իր՝ անօրենությունից դարձի եկած օրը, ճիշտ այնպես, ինչպես ոչ արդարն էլ իր մեղանչելու օրը չի կարողանալու ապրել է իր արդարության շնորհիվ»»։ [12] (Սինոդական թարգ․)
Երբ վրա է հասնում Աստծո դատաստանը, մարդու համար այդ պահին (այդ «օրը») վճռորոշ է նրա բարոյական կարգավիճակը, և ոչ թե նրա անցյալը: Դեռևս ուշ չէ: Սա 18։20-21-րդ և 24-րդ համարների հակիրճ կրկնությունն է:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ քո ժողովրդի զաւակներին. «Արդարի արդարութիւնը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորուի, անօրէնի անօրէնութիւնն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ յետ կանգնի իր բոլոր անօրէնութիւններից: Արդարը չի կարողանալու ազատուել իր մեղքերի օրը:
(Արարատ թարգ․) Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ ասա՛ ցորդիս ժողովրդեան քոյ. Արդարութիւն արդարոյն ո՛չ փրկեսցէ զնա՝ յաւուր յորում մոլորեսցի. և անօրէնութիւն անօրինին ո՛չ չարչարեսցէ զնա՝ յաւուր յորում դառնայցէ յամենայն անօրէնութենէ իւրմէ։ Եւ արդարն ո՛չ կարասցէ ապրել յաւուր մեղաց իւրոց.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: