Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։4

Ա. Լոպուխին

4-5. «Եվ եթե մեկը լսի փողի ձայնը, բայց չզգուշանա, ապա, երբ սուրը գա ու նրան խոցի, նրա արյունն իր գլխին պիտի լինի»։ [4] «Փողի ձայնը նա լսել էր, բայց չզգուշացավ. նրա արյունը իր վրա պիտի լինի․ իսկ ով զգուշացավ, նա փրկեց իր կյանքը»։ (Սինոդական թարգ․)
   
    «Նրա արյունն իր գլխին պիտի լինի» - նա մահվամբ կորստյան կմատնվի (հմմտ. Ա Մնաց․ 12:19, Դան․ 1։10) և հենց ինքը մեղավոր կլինի դրա համար: Չի լինի ուրիշ որևէ մեկը, ումից հնարավոր կլինի պահանջել նրա արյունը՝ համաձայն արյան վրեժխնդրության վերաբերյալ օրենքի (Ղևտ․ 1:4, 20:9):

   «Փրկեց իր կյանքը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 3։18-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ժողովուրդը լաւ է լսելու փողի ձայնը, բայց չի զգուշանալու: Եւ սուրը հասնելու, բռնելու է նրան. թող նրա արիւնն իր գլխին լինի,
(Արարատ թարգ․) բայց մեկը փողի ձայնը հստակ լսի ու չզգուշանա, սուրը գա ու նրան տանի. նրա արյունը իր գլխին պիտի լինի։
(Գրաբար) Եւ լսելով լսիցէ՛ զձայն փողոյն՝ և ո՛չ զգուշասցի. և հասանիցէ սուրն՝ և ըմբռնեսցէ զնա, արիւն նորա 'ի գլո՛ւխ նորին եղիցի: