Ա. Լոպուխին
«Դրա համար Տեր Աստված այսպես է ասում նրանց. «Ահա, Ես Ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի և նիհար ոչխարի միջև»։ [20] (Սինոդական թարգ․)
Հանդարտաբարո և ըմբոստ ոչխարների միջև առկա սկզբնական հակադրությունն այստեղ վերածվում է պարարտ և նիհար ոչխարների միջև առկա հակադրության՝ ճիշտ այնպես, ինչպես որ հուդայականությունը, քրիստոնեության նման, ինքն իրենով իսկ հարստության թշնամի էր՝ անկախ այն ձեռք բերելու եղանակից («անիրավ մամոնա» , «երանի՜ աղքատներին»՝ ի դեպ, Ղուկասի Ավետարանի որոշ ձեռագրերում ասյ երանին հանդիպում է առանց «հոգով» բառի հավելումի): Այստեղ սոցիալական խնդիր է բարձրացվում։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Հօտերս ես եմ արածացնելու, ես եմ հանգիստ տալու դրանց, ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը”:
(Արարատ թարգ․) Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Ե՛ս արածեցից զխաշինս իմ, և ե՛ս հանգուցից զնոսա. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: