Ա. Լոպուխին
«Նրանց և Իմ բլրի շրջակայքին օրհնություն եմ պարգևելու, և անձրևը ցած պիտի հեղեմ իր ժամանակին. դրանք օրհնության անձրևներ պիտի լինեն»։ [26] (Սինոդական թարգ․)
Աստծո և Իսրայելի միջև հաստատվելիք նոր հարաբերություններն իրենց ազդեցությունը պիտի ունենան նաև անշունչ (և ոչ թե միայն կենդանի, ինչպես 25-րդ համարի պարագայում էր, երբ խոսվում էր կենդանիների մասին) բնության վրա՝ նրան արտասովոր պտղաբերություն հաղորդելով։ Եվ քանի որ Պաղեստինում այդ պտղաբերությունն ամբողջովին կախված էր անձրևներից, ուստի հենց այդ մասին էլ անմիջապես իսկ խոսվում է։
«Իմ բլրի», այսինքն՝ Սիոնի, իսկ ավելի ընդհանրական իմաստով նկատի է առնվում Երուսաղեմն իր տաճարով հանդերձ, որն ըստ 47-րդ գլխի՝ ինչ-որ մի խորհրդավոր ձևով (բացատրությունը տե՛ս այնտեղ) ապահովելու է գալիք (առեղծվածային) խոստացված երկրի բերրիությունը՝ իրենից (այսինքն՝ տաճարից) բխող գետի միջոցով:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Իմ լերան շուրջը նրանց օրհնութիւն եմ տալու, ձեզ էլ անձրեւ եմ տալու. եւ անձրեւներն օրհնաբեր են լինելու:
(Արարատ թարգ․) Նրանց և իմ բլրի շրջակայքին օրհնություն եմ դարձնելու և անձրևն իր ժամանակին ցած պիտի թափեմ. օրհնության անձրևներ պիտի լինեն։
(Գրաբար) Եւ տա՛ց նոցա շուրջ զլերամբ իմով օրհնութիւն. և տաց ձեզ անձրև, և եղիցին անձրևք օրհնութեան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: