Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։4

Ա. Լոպուխին

«Տկարին չհզօրացրիք և հիվանդ ոչխարին չբժշկեցիք ու վիրավորին չվիրակապեցիք և հափշտակվածին հետ չբերեցիք ու կորածին չփնտրեցիք, այլ բռնությամբ ու դաժանությամբ իշխեցիք նրանց վրա»։ [4] (Սինոդական թարգ.)
   
    «Եվ հափշտակվածին հետ չբերեցիք ու կորածին չփնտրեցիք» - Յոթանասնից թարգմանությունը ավելի բնական է. «Եվ մոլորվածին հետ չեք դարձրել ու կորածին չեք փնտրել»։ Անապատում ապրող բեդվինի համար կորած ոչխարը նույնն էր, ինչ սատկածը: Մինչդեռ Բարի Հովիվն այդպես չի անում, այլ «կորած գառնուկին վերցնում է իր ուսերի վրա և տանում է իր հոր մոտ» (Ղուկ. 15։4)։

   «Այլ բռնությամբ ու դաժանությամբ իշխեցիք նրանց վրա» - Յոթանասնից թարգմանության մեջ ավելի լավ է՝ «իսկ ուժեղներին տանջեցիք աշխատանքով...», որով լավագույնս արտահայտվում է զուգահեռությունը 16-րդ համարի հետ (հմմտ. նաև Զաք. 11:16, Ա Պետ. 5:3)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) տկարացածին չէք զօրացրել, հիւանդացածին չէք բժշկել, չարչարուածին չէք փայփայել, վիրաւորուածին չէք փաթաթել, մոլորուածին յետ չէք դարձրել, կորածին չէք փնտրել, դիմացկունին տանջել էք:
(Արարատ թարգ․) Տկարներին չուժեղացրիք և հիվանդին չբժշկեցիք. դուք կոտրածին չվիրակապեցիք և մոլորվածին հետ չբերեցիք, կորածին չորոնեցիք, այլ խստությամբ ու բռնությամբ տիրեցիք նրանց։
(Գրաբար) Զտկարացեալն ո՛չ զօրացուցանէք, և զհիւանդացեալն ո՛չ բժշկեցէք, զչարչարեալն ո՛չ յանձանձեցէք, և զբեկեալն ո՛չ պատեցէք. զմոլորեալն ո՛չ դարձուցի՛ք, և զկորուսեալն ո՛չ խնդրեցիք. զհաստահարուստն աշխա՛տ արարի՛ք: