Ա. Լոպուխին
«Եվ ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի տամ ձեզ․ և ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ»։ [26] (Սինոդական թարգ․)
Այստեղ թարմացվում է Եզեկիելի մարգարեության 11:19-20-րդ համարներում տրված խոստումը (տե՛ս այնտեղ)։
«Նոր սիրտ» - որն իր մեջ ընդունելու էր այն ամենը, ինչը որ աստվածային էր:
«Նոր հոգի» - մասնավորապես՝ Աստվածայի՛ն հոգի, ինչպես որ բացատրվում է հաջորդ համարում։ Դա իսկ է տեղի է ունենում քրիստոնեության մեջ Սուրբ Հոգու միջոցով, Որը հավատացյալներին տրվում է միայն Մկրտությունից հետո (հմմտ. 25-րդ համարը)։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ:
(Արարատ թարգ․) Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։
(Գրաբար)և տա՛ց ձեզ սիրտ նո՛ր, և ոգի նո՛ր նորոգեցից ‘ի ձեզ. և հանից զսիրտն քարեղէն ‘ի մարմնոց ձերոց, և տա՛ց ձեզ սիրտ մարմնեղէն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: