Ա. Լոպուխին
«Եվ ձեր շուրջբոլորը մնացած ազգերը պիտի իմանան, որ Ես՝ Տերս, վերստին կառուցում եմ քանդվածները, տնկում ամայացածը։ Ես՝ Տերս, ասացի և արեցի»։ [36] (Սինոդական թարգ․)
«Տիրապետող դարձած իրապայմանների արագընթաց փոփոխությունն իսկույն հանգեցնելու է Յահվեի մասին տարածված ընդհանուր կարծիքի լիակատար փոփոխությանը» (Բերթոլետ)։
«Ձեր շուրջբոլորը մնացած ազգերը» - որոնք, ի դեպ, 25-րդ և հաջորդող գլուխներում նկարագրված դատաստանից հետո փոքր թիվ կկազմեն։ Հնարավոր է, որ այստեղ նկատի են առնվում Իսրայելի ամենամոտ հարևանները՝ եդոմացիները, մովաբացիները և մյուսները:
«Ես՝ Տերս, ասացի և արեցի» - Աստված մշտապես կատարում է Իր խոստումները, քանի որ Նրա խոսքն անսխալական է:
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Եւ ձեր շուրջը մնացած ժողովուրդները մէկընդմիշտ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ վերաշինել եմ աւերուած տեղերը, վերահաստատել կործանուածները: Ես՝ Տէրս ասացի սա, եւ անելու եմ:
(Արարատ թարգ․) Եվ ձեր շուրջբոլորը մնացած ազգերը պիտի իմանան, որ Տերը՝ ես եմ կառուցում քանդվածները, տնկում ամայացածը։ Ես եմ Տերը. ինչ խոսեցի, պիտի կատարեմ»։
(Գրաբար) Եւ ծանիցեն ազգք որ միանգամ շուրջ զձեւք մնացեալք իցեն, թէ ե՛ս եմ Տէր, որ շինեցի զաւերեալսն, և հաստատեցի զապականեալսն. ե՛ս Տէր խօսեցայ՝ և արարից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: