Ա. Լոպուխին
«Իսկ դուք, ո՛վ Իսրայելի լեռներ, ձեզ համար ճյուղե՛ր պիտի արձակեք և ձեր պտուղը պիտի տաք Իմ Իսրայել ժողովրդի համար, որովհետև նրանք շուտով գալու են»։ [8] (Սինոդական թարգ․)
Ծառերն ամբողջովին կանաչ և պտղաբեր պիտի լինեն, և դրանց պտուղներից պիտի օգտվեն ոչ թե հեթանոսները, ինչպես որ նախկինում էր, այլ Իսրայելը: Այստեղ նկատի են առնվում ոչ միայն ծառի պտուղները, այլ նաև հացը (Եզեկ․ 36։9-րդ համար; հմմտ․ Եզեկ․ 24։27-րդ համար)։
«Որովհետև նրանք շուտով գալու են» - արդեն իսկ մոտ է գերությունից վերադառնալու, և դրա հետ մեկտեղ՝ Սուրբ Երկրի վերաբերյալ բոլոր երջանկահույս կանխատեսումների (կամ առնվազն՝ դրանց մի մասի) իրականացման պահը։ Հատկանշական է մարգարեի վստահությունն այն հարցում, որ իր արած կանխատեսումները չեն առնչվում միայն հեռավոր ապագայի հետ և որ իրապայմանների փոփոխությունը դռան հետևում է: Սուրբ Երկիրն արդեն իսկ պատրաստ է իր օրինական տերերի վերադարձին։ Յոթանասնից թարգմանությունը, սակայն, որոշակիորեն թուլացնում է արտահայտվող գաղափարի սրությունը. «Ինչպես որ նրանք հույս ունեն գալու․․․»։ Վուլգաթայում՝ «ргоре enim est, ut veniat», այսինքն՝ կանխատեսվածի իրականացումը մոտ է, ինչպես որ նաև Թարգումում է։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բայց, ո՛վ լեռներ Իսրայէլի, ձեր խաղողն ու բերքը Իսրայէլի իմ ժողովուրդն է ուտելու, որովհետեւ վերադառնալու ակնկալութիւն ունի:
(Արարատ թարգ․) Իսկ դուք, ո՛վ Իսրայելի սարեր, ձեզ համար ճյուղե՛ր պիտի արձակեք և ձեր պտուղը պիտի տաք իմ Իսրայել ժողովրդի համար, որը շուտով գալու է։
(Գրաբար) Բայց զձեր լե՛րինքդ Իսրայէլի՝ զխաղող և զարդիւնս կերիցէ ժողովուրդ իմ Իսրայէլ. զի ա՛կն ունին դառնալոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: