Եզեկիելի մարգարեության մեկնություն 4։15

Ա. Լոպուխին 

«Եվ Նա ինձ ասաց. «Տե՛ս, Ես թույլ եմ տալիս քեզ, որ մարդու կեղտի փոխարեն կովի աթարը լինի, և դրա վրա՛ պատրաստիր հացդ»»։ (Սինոդական թարգ․)[15]
   

   «Չնայած այն բանին, որ մարգարեն այդքան ընդդիմանում է իրեն տրված հանձնարարության դեմ, Աստված միայն մի փոքր չափով է մեղմացնում այն: Թեև հաց թխելու համար կովի աթարի վերոնշյալ կիրառությունը հազիվ թե կանխարգելում էր այն «վտանգը», որ այդ եղանակով հացի պատրաստումը Եզեկիելի համար նշանակում էր ուտելիքի պղծում։ Սակայն, այնուամենայնիվ, Աստված զիջողության է գնում միայն անձամբ մարգարեի առաջ, մինչդեռ Իսրայելի վերաբերյալ կայացված Աստծո որոշումները բացարձակապես անփոփոխ մնացին» (Սմենդ):
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ ասաց ինձ. «Ահա քեզ մարդու կղկղանքի փոխարէն արջառի քակոր եմ տուել. դրա վրայ կ՚եփես հացդ»:
(Արարատ թարգ․) Ապա նա ինձ ասաց. «Տե՛ս, մարդու կեղտի փոխարեն արջառի քակորը նշանակեցի քեզ համար. հացդ նրա վրա՛ պատրաստիր»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Ահա ետու քեզ քակոր արջառոյ փոխանակ աղբոյն մարդոյ, և նովա՛ւ արասցես զհաց քո։