Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։4

Ա. Լոպուխին

«Եվ այդ մարդն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայի՛ր քո աչքերով ու լսի՛ր քո ականջներով և սիրտդ կապի՛ր այն ամենի հետ, ինչ ես ցույց եմ տալու քեզ, որովհետև դու հենց այս պատճառով բերվեցիր այստեղ, որպեսզի ես քեզ ցույց տամ սա. այն ամենը, ինչ տեսնում ես, պատմի՛ր Իսրայելի տանը»։ [3] (Սինոդական թարգ․)
   

    Համակ ուշադրություն ցուցաբերելու հրավերը, որն այնքա՜ն հանդիսավոր էր, երեքանգամյա, ո՛չ միայն արտաքին բնույթի (լսողությունն արդեն ավելի ներքին զգացում է), այլ նաև ավելի խորը, հոգևոր բովանդակությամբ («և սիրտդ կապի՛ր այն ամենի հետ»), վկայում է ինչպես հաջորդիվ հնչեցվող հայտնության արտասովոր կարևորության, այդպես էլ այդ տեսիլքի առեղծվածային (միստիկական, և թե ոչ անմիջական և ուղղակի) իմաստի  մասին։

    «Մարդո՛ւ որդի» - Եզեկիելի գրքում ամենուր իրեն՝ մարգարեին այսպես դիմում է միայն Աստված։

    «Բերվեցիր այստեղ» - տեսիլքի վայրն այս պարագայում նույնպես (ինչպես որ նաև 2-րդ և 3-րդ համարների դեպքում էր) ուղղակիորեն անվանապես չի նշվում, այլ ներկայացվում է մի խորհրդավոր անորոշությամբ։

    «Պատմի՛ր» - ասել է թե՝ հռչակի՛ր որպես մարգարե, որպես մեկը, ով դա անելու կարգավիճակն ունի:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մարդն ասաց ինձ. «Տեսար դու, մարդո՛ւ որդի: Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր եւ մտքումդ հաստա՛տ պահիր այն ամէնը, ինչ քեզ ցոյց եմ տալու, որովհետեւ քեզ ցոյց տալու համար եմ այստեղ եկել: Եւ ինչ որ ինքդ տեսնես՝ ցոյց եմ տալու Իսրայէլի տանը»:
(Արարատ թարգ․) Եվ այն մարդն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տե՛ս աչքերովդ և լսի՛ր ականջներովդ և ուշադրությո՛ւն դարձրու այն ամենին, ինչ ցույց եմ տալիս քեզ, որովհետև դու բերվեցիր այստեղ, որ քեզ ցույց տամ ամենը. ինչ տեսնում ես, պատմի՛ր Իսրայելի տանը»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս այրն. Տեսե՛ր որդի մարդոյ. արդ ՝ հայեա՛ց աչօք քովք, ր ակընջօք քովք, և հաստատեա՛ 'ի մտի քում զամենայն զոր ես ցուցից քեզ. զի վասն ցուցանելո՛յ քեզ եկի այսր. և ցուցցե՛ս զամենայն զոր դո՛ւդ տեսանես ՝ տանն Իսրայէլի։