Եզեկիելի մարգարեության մեկնություն 45։3

Ա. Լոպուխին

«Այս չափից չափի'ր քսանհինգ հազար եղեգ (կանգուն) երկարություն և տասը հազար` լայնություն, որտեղ պիտի լինի սրբարանը՝ Սրբություն Սրբոցը»։ [3] (Սինոդական թարգ․)
   
    Տաճարը, որն այժմ մարգարեի կողմից կոչվում է առավել ընդհանրական «mikdash» անունով (սլավոներենում և ռուսերենում` «սրբարան», «սրբացում») և բնութագրվում է որպես «Սրբություն Սրբոց» (հմմտ. Եզեկ. 43:12), պետք է լինի հենց քիչ առաջ դրա համար սահմանված ծավալի («այս չափից»), և այդ սկզբնակետից, այդ կենտրոնից պիտի սկսեն հաշվել սրբազան հողակտորի  25000 միավոր երկարությունը և 10000 միավոր լայնությունը (որոնց մասին խոսվում էր դեռևս 1-ին համարում): Նորագույն շրջանի մեկնիչները, հետևելով Կոռնիլին, այս համարը տեղադրում են 1-ին համարից անմիջապես հետո, իսկ դրանից հետո դնում են 2-րդ, ապա միայն՝ 4-րդ համարը՝ ենթադրելով, որ համարները վերադասավորվել են ավելի ուշ շրջանում` նպատակ ունենալով այնպես անել, որպեսզի սրբարանի մասին խոսքն ավելի վաղ լինի, քան քահանաների մասին խոսքն է (4-րդ համարում):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այս տարածքից չափուելու է քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ, տասը հազար ձողաչափ լայնութեամբ մի բաժին. այնտեղ է լինելու սրբութիւն սրբոցը:
(Արարատ թարգ․) Եվ այս չափածից պիտի չափես քսանհինգ հազար կանգուն երկարություն և տասը հազար լայնություն։ Նրա մեջ պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ վայրը։
(Գրաբար) Եւ յայսմ չափոյ չափեսցի քսան և հինգ հազար յերկայնութիւն, և տասն հազա՛ր ‘ի լայնութիւն. և ‘ի նմա՛ եղիցի սրբութիւն սրբութեանցն: