Ա. Լոպուխին
«Եվ ժառանգեք այն` ինչպես մեկդ, այդպես էլ մյուսդ, քանի որ Ես, բարձրացնելով Իմ ձեռքը, երդվեցի այն տալ ձեր հայրերին, ուստի և այս երկիրը պիտի լինի ձեր ժառանգությունը»։ [14] (Սինոդական թարգ․)
«Ինչպես մեկդ, այդպես էլ մյուսդ» - խոսքը հավասարաչափ բաշխվելիք հողակտորների մասին է, որոնք, ակնհայտորեն, պետք է պատկանեն ոչ միայն առանձին ընտանիքների, այլ նաև` ցեղերի (Թվ. 26:54, 33:54 հմմտ. Հեսու 17։14, 17): Հնարավոր է, որ այստեղ ակնարկվում է նաև ապագայում ցեղերի թվային (քանակական) հավասարության մասին քողարկված գաղափարը (Հայտն. 7:4-8):
«Բարձրացնելով Իմ ձեռքը» - այսինքն՝ երդվելով (Եզեկ. 20:5-րդ համարի բացատրությունը – հմմտ. Ծննդ. 15-րդ գլուխ...):
«... և ... պիտի լինի» - Յոթանասնից թարգմանության մեջ ավելի ստույգ՝ «պիտի ընկնի...», այսինքն` Իսրայելին պիտի ընկնի (պիտի տրվի) համապատասխան հողաբաժինը` համաձայն Աստվածային բաշխման, որի ժամանակ հողակտորները բաժանվում էին ժողովուրդներին միջև) … «այս երկիրը` որպես ձեր ժառանգություն»: Սա սեփականությանը տիրանալու ամենաօրինական իրավասությունն իսկ էր:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այն ժառանգութիւն է ստանալու ամէն ոք, եղբօր պէս, որովհետեւ ես, ձեռքս բարձրացրած, երդուել էի ձեր հայրերին յանձնել այն: Եւ այժմ երկիրը ձեզ է հասնում որպէս ժառանգութեան բաժին:
(Արարատ թարգ․) Եվ ամեն մարդ այն իր եղբորը հավասար պիտի ժառանգի, որի համար երդվեցի, որ այն ձեր հայրերին տամ, և այս երկիրը ձեզ հասնի իբրև ժառանգություն։
(Գրաբար) և ժառանգեսցեն զնա իւրաքանչիւրոք՝ որպէս և եղբայրն իւր, յոր ամբարձի զձեռն իմ տալ հարցն նոցա. և անկցի երկիրն այն ձեզ ‘ի վիճակ ժառանգութեան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: