Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։15

Ա. Լոպուխին

«Եվ սա է երկրի սահմանը. հյուսիսային ծայրում` մեծ ծովից սկսած Եթլոնի միջով, Սեդադի ճանապարհով»։ [15] (Սինոդական թարգ․)
   

    Սուրբ Երկրի սահմանները որոշարկվում են առավել նվազ մանրամասնորեն, քան դա արվում էր Թվ. 34-րդ գլխում, և բացի դա` հերթականությունը նույնպես տարբերվում է. Թվոց գրքում թվարկումն ընթանում էր հարավից դեպի արևմուտք, հյուսիս և արևելք: Իսկ ահա այստեղ` հյուսիսից դեպի արևելք, հարավ և արևմուտք: Սրա պատճառն այն է, որ այնտեղ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, իսկ այստեղ` գերությունից՝ հյուսիսից (Եզեկ. 1:4): Հյուսիսային սահմանն անցնում է Միջերկրական («մեծ» - 10-րդ համար) ծովով, ինչպես երևում է հաջորդող խոսքերից…

    «Եթլոն» - (այս անվանումը գործածվում է միայն այստեղ և Եզեկ. 48:1-ին համարում) նույնացվում է ներկայիս «Heitela» բնակավայրի հետ, որը գտնվում է Միջերկրական ծովից 2 ժամ դեպի արևելք հեռավորության վրա…(Xorrer, Zeitschr. der Deutsch. Morgenl. Gesellsch. VIII, 27):

    «Սեդադը», որը հիշատակվում է նաև Եզեկ. 34:8-րդ համարում, նախկինում (Ռոբինսոնի կարծիքով) նույնացվել է Ցուդուդ (Սուդուդ) բնակավայրի հետ, որը գտնվում է Դամասկոսից Էմեսսա տանող ճանապարհի վրա: Բայց դա չափից ավելի դեպի արևելք է ընկնում, հետևաբար աստվածաշնչագետներն այժմ առաջարկում են, Յոթանասնից թարգմանության և Սամարական Հնգամատյանի համաձայն, տարընթերցել «Սերադ»   և այն նույնացնել Հերմոնի մոտ գտնվող Խիրբեթ - Սերադ բնակավայրի հետ (Բերթոլետ, Կրեչմար): Յոթանասնից թարգմանության մեջ` «Եթլոնի միջով (եբրայեցերենում` «gaderek - «ճանապարհով»), Սեդադի ճանապարհով (եբրայեցերենում` «levo» - որպեսզի գնան [Սեդադ])» բառերի փոխարեն տարընթերցվում է հետևյալ կերպ. «Մեծ ծովից դուրս եկող և Իմասելդամի մուտքի մոտ բաժանվող («perischzoushV» – «gaderek le», գուցե կարդացվել է որպես «yared» - «bin»)...
   
    Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Սրանք են երկրի սահմանները դէպի հիւսիս. Մեծ ծովից, որ իջնում
(Արարատ թարգ․) Եվ սա է երկրի սահմանը. դեպի հյուսիսային կողմը Մեծ ծովից Եթլոնի ճանապարհով մինչև Սեդադի մուտքը։
(Գրաբար) Եւ ա՛յս են սահմանք երկրին որ ընդ կողմ հիւսւսոյ։ ‘Ի ծովէն մեծ է, որ իջանէ և մեկնէ ‘ի մուտս Եղ’ղ’ադայ: