Ա. Լոպուխին
«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես էլ քեզ դեմ եմ՝ Ես Ինքս, և քո մեջ դատաստան եմ անելու հեթանոսների աչքի առաջ»»։ [8] (Սինոդական թարգ․)
«Ահա Ես էլ քեզ դեմ եմ» - այս արտահայտությունը շատ սիրելի է Եզեկիելի համար։ Խոսքը կրկին դառնում է եզակի թվով (անշուշտ, ամենամոտ իմաստով նկատի է առնվում Երուսաղեմը), սակայն ոչ թե 3-րդ դեմքով, այլ՝ 2-րդ։ «Ես Ինքս»: Էմֆատիկ կրկնություն (արտահայտված գաղափարի ամրապնդման համար): «Սա այն «Ես»-ն է, Որին դուք համարում էիք քնած, սակայն որը մշտապես թագավորում է ու պատժում է մեղքի համար» (Տրոշոպ):
«Դատաստան եմ անելու հեթանոսների աչքի առաջ» - հմմտ․ Երեմ․ 1։15։ Ի դեպ, այդ դատաստանն այն նպատակին պիտի ծառայեր, որ հեթանոսներն այդ դատաստանի մեջ տեսնեին աստվածային արդարադատության ապացույցը: «Ավելի ուշ շրջանի հրեաները վախենում էին, որ հանկարծ այնպես չստացվեր՝ նրանք խայտառակության ենթարկվեին աթեիստների առջև, ուստի և Աստծուն ուղղված նրանց մշտական աղոթքն այն էր, որը, իմիջիայլոց, տեղ է գտել որոշ սաղմոսներում, որ Աստված Իր ողորմածությամբ նրանց պաշտպանի անաստվածների չարախնդությունից: Եզեկիելն այսօրինակ վախ չունի իր ժողովրդի համար, այլ ընդհակառակը, մարգարեն հրեաներին դեմ է տալիս խայտառակության պարսպին այնպես, որ կարծես թե նա ինքը ոչ մի կապ չունի այդ ժողովրդի հետ» (Բերթոլետ), մինչդեռ Աստված նրա համար ամեն ինչ է։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 5:5
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) ուստի Ամենակալ Տէրն այսպէս է ասում. ահա ես ձեզ դէմ եմ ու ձեր դատաստանը պիտի անեմ ազգերի առաջ
(Արարատ թարգ․) ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես էլ քեզ դեմ եմ և քո մեջ դատաստաններ եմ անելու ազգերի աչքի առաջ։
(Գրաբար) Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո, և արարից ‘ի միջի քում դատաստան առաջի ազգացդ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: