Ա. Լոպուխին
«Գալիս է կործանումը․ խաղաղություն պիտի որոնեն, բայց չեն գտնելու»։ [25] (Սինոդական թարգ․)
Խոսելով գալիք աղետների մոտավոր պատճառի և դրանց բնույթի մասին՝ մարգարեն վերադառնում է դրանց նկարագրությանը:
«Կործանում» - «կեֆադա» - «ἄπαξ λεγόμενον» է, ասել է թե՝ եզակի կիրառություն ունի։ Հնարավոր է, որ այս բառն ավելի ճիշտ են թարգմանում նորագույն շրջանի թարգմանիչները՝ այն առնչակցելով հաջորդող համարների հետ՝ «ահ», «վախ»։ Սլավոներենում՝ «աղոթք», «ἐξιλασμὸς», ավելի ուշ՝ «զղջում», «ապաշխարություն»: «Խաղաղություն» - այսինքն՝ փրկություն։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:23
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Քաւութեան զոհ մատուցելով՝ խաղաղութիւն են փնտռելու, բայց չեն գտնելու:
(Արարատ թարգ․) Երբ սարսափը գա, խաղաղություն պիտի որոնեն, բայց չի լինելու։
(Գրաբար) Եկեսցէ քաւութիւն, և խնդրեսցէ զխաղաղութիւն՝ և ո՛չ գտանիցէ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: