Ելից գրքի մեկնություն 23։16

Ա․ Լոպուխին

Պահի՛ր արտի մեջ քո սերմանածի երախայրիքը հնձելու տոնը և տարեվերջին՝ բերքահավաքի տոնը, երբ արտից կհավաքես քո բերքը: (Սինոդական թարգ․)[16]
   

   Հրեա ժողովրդի աշխատանքի արգասիք առաջին բերքը քաղելու տոնը (Ղևտ. 23:16), յոթնօրյակի տոնը (Ղևտ. 15; Բ Օր. 16:9) կամ էլ հիսնամյակը «ցորենի հնձի սկզբի» տոնն էր (Ելք 34:22): Այդ հնձի առաջին պտուղները՝ երկու բաղարջ հաց՝ եփված ընտիր, առաջին ալյուրից, իբրև առաջին բերք տրվում էին Տիրոջը (Ղևտ. 23:16-17): Տարվա վերջում հավաքվող բերքի տոնը (Ելք 34:22), կամ Տաղավարահարաց տոնը (Բ Օր. 16:13), որը շարունակվում էր յոթ օր (Ղևտ. 23:34, Թվ. 29:12), ուրախության և Իր աստվածային ողորմության համար Աստծուն շնորհակալություն հայտնելու ժամանակն էր, ողորմություն, որի տեսանելի կողմին հրեան ականատես էր լինում հավաքած բերքի պարագայում (Բ Օր. 16:15):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը: Տօն կը կատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կը լինես քո բերքը:
(Արարատ թարգ․) Պահի՛ր արտի մեջ քո սերմանածի երախայրիքը հնձելու տոնը և տարեվերջին՝ բերքահավաքի տոնը, երբ արտից կհավաքես քո բերքը
(Գրաբար) Եւ զտաւն ամարայնոյ առաջնոյ արմտեաց քոց արասցես զգործոց քոց, որ ինչ վարեալ իցէ յանդի քում: Եւ զտաւն կատարածի ելից տարւոյն, ի ժողովել գործոց քոց յանդէ: