Ա․ Լոպուխին
Եվ մաքուր ոսկուց կպատրաստես տապանակի կափարիչը: Դրա երկարությունը թող երկուսուկես կանգուն լինի, դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն: (Սինոդական թարգ․)[17]
Կափարիչի եբրայերեն անվանումը` «կապպորետ» («կափար»՝ ծածկել, անտեսանելի դաձնել, մաքրել) բայից, հունարեն՝ ἱλαστήριον, տրվել է այն պատճառով, որպեսզի մաքրման օրը դրա վրա յոթն անգամ ցողելով՝ կատարվեր ժողովրդի մաքրագործումը մեղքերից (Ղևտ. 16:14-16):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ մաքուր ոսկուց կպատրաստես տապանակի կափարիչը: Դրա երկարությունը թող երկուսուկես կանգուն լինի, դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն:
(Գրաբար) Եւ արասցես զքաւութիւնն խնկակալ յոսկւոյ սրբոյ: Յերկուց կանգնոց եւ ի կիսոյ զերկայնութիւն նորա, եւ ի կանգնոյ եւ ի կիսոյ զլայնութիւն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: