Ա․ Լոպուխին
18-20․ Եվ կոփածո երկու ոսկե քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերին դնելու համար: [18] Քերովբեներից մեկը թող լինի մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին։ Եվ թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով ծածկեն կափարիչը։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները դեպի կափարիչն ուղղված լինեն։(Սինոդական թարգ․)
Սուրբգրային խորանի քերովբեների իրական պատկերների տեսքը հայտի չէ։ Եզեկիել մարգարեի տեսիլքում (Եզեկ. 10:21) երևացած կերպարները քերովբեների հետ նույնական համարելու հիմնավորումներ չկան։ Քերովբեները եղել են «մետաղական», այսինքն՝ պատրաստված են եղել ոսկուց և զետեղված են եղել կափարիչի երկու ծայրերին՝ որպես երկու եզրեր։
Քերովբեների թևերը պետք է բարձրացված լինեին վերև, սակայն կափարիչից ոչ անմիջապես ուղիղ, այլ շեղակի. այսպիսի դիրքով դրանք իրապես «ծածկում» էին կափարիչը։ Քերովբեները դեմքով պիտի նայեին մեկը մյուսին և միևնույն ժամանակ դեպի կափարիչը, ուստի նրանց գլուխները պետք է խոնարհված լինեին դեպի տապանակի: Սողոմոնյան տաճարի քերովբեների կառուցվածքից (Բ Մնաց. 3։13) կարելի է ենթադրել, որ դրանք կառուցվել են տապանակի քերովբեների տեսքով։ Այս վերջիններն ունեցել են ուղիղ դիրք՝ կանգնեցված են եղել «երկու ոտքերի վրա»: Քերովբեների ծնկած լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին:
(Արարատ թարգ․) Եվ կոփածո երկու ոսկե քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերին դնելու համար:
(Գրաբար) Եւ արասցես երկուս քրոբէս ոսկիս ճախարակեայս եւ դիցես զնոսա ի վերայ երկոցունց կողմանց քաւութեանն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: