Ա. Լոպուխին
Կմորթես այդ խոյը, կվերցնես դրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին ու նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքի բթամատին և նրանց աջ ոտքի բթամատին, իսկ մնացած արյունը կցողես զոհասեղանի շուրջբոլորը: (Սինոդական թարգ․)[20]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 29:19
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Կը մորթես խոյը, կը վերցնես նրա արիւնից եւ կը քսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջի բլթակին, Ահարոնի աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին: Մնացած արիւնը կը հեղես զոհասեղանի շուրջը:
(Արարատ թարգ․) Կմորթես այդ խոյը, կվերցնես դրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին ու նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքի մեծ մատին և նրանց աջ ոտքի մեծ մատին, իսկ մնացած արյունը կցողես զոհասեղանի շուրջբոլորը:
(Գրաբար) Եւ սպանցես զխոյն: Եւ առցես յարենէ նորա, եւ դիցես ի վերայ բլթակի աջոյ ունկանն Ահարոնի. եւ ի վերայ բլթակի աջոյ ունկան որդւոց նորա. եւ ի վերայ ծայրից ձեռին նորա աջոյ, եւ ի վերայ ծայրից աջոյ ոտին նորա. եւ ի վերայ աջուց բլթակաց ականջաց որդւոց նորա. եւ ի վերայ ծայրից աջոյ ձեռաց նորա. եւ ի վերայ ծայրից աջոյ ոտից նոցա: Եւ հեղցես զարիւնն շուրջ զսեղանովն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: