Ելից գրքի մեկնություն 30։15

Ա. Լոպուխին

Հարուստները ոչ ավելի, քան կես սիկղ, իսկ աղքատները՝ ոչ պակաս, քան կես սիկղ ընծա պետք է տան Տիրոջը՝ որպես հոգիների փրկագին։ (Սինոդական թարգ․)[15]
   
   Տուրքի տալը մաքրագործող և ողորմածության արժանացնող զոհի նշանակություն ունի, և այդ իսկ պատճառով այդ տուրքի չափը հարուստի ու աղքատի համար միևնույնն է:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մեծահարուստը թող չաւելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի իսրայէլացիների՝ Տիրոջը որպէս տուրք հասանելիք կէսդրամեանը, որպէսզի դա ձեզ համար քաւութիւն լինի:
(Արարատ թարգ․) Երբ ձեր անձանց համար քավություն անելիս Տիրոջն ընծայաբերություն անեք, չլինի թե հարուստը տա կես սիկղից ավել, և ո՛չ էլ աղքատը՝ դրանից պակաս:
(Գրաբար) Մեծատունն` մի յաւելցէ. եւ տնանկն` մի պակասեցուսցէ