Ելից գրքի մեկնություն 3։16

Ա. Լոպուխին 

16-17. Գնա՛, հավաքի՛ր Իսրայելի ծերերին և ասա՛ նրանց. «Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ՝ ասելով. «Ես այցելեցի ձեզ և տեսա, թե Եգիպտոսում ինչ են անում ձեզ հետ։ [16] Եվ ասացի. «Ես ձեզ կազատեմ եգիպտական չարչարանքներից և կտանեմ դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»: (Սինոդական թարգ․)
   
   Ժողովրդին ապացույց էր պետք Մովսեսի առաքելության հաջողության վերաբերյալ (Ելք 3:13): Այդպիսի ապացույց կարող էին լինել այն հավաստիացումները, որ հայրերին տրված խոստումը փոխանցվում է Եգիպտոսում տառապող հրեա ժողովրդին. «Ես այցելեցի ձեզ…», որի շնորհիվ իբրև Աբրահամի, Իսահակի և Հակոբի անմիջական հետնորդներ նրանք դուրս կբերվեն Եգիպտոսից. «Ձեզ հանելու եմ եգիպտացիների՝ չարչարանքների երկրից …»:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում:
(Արարատ թարգ․) Գնա՛, հավաքի՛ր Իսրայելի ծերերին և ասա՛ նրանց. «Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ՝ ասելով. «Արդարև, այցելեցի ձեզ և տեսա Եգիպտոսի մեջ ձեր կրած տառապանքները:
(Գրաբար) Արդ` երթեալ ժողովեսցես զծերակոյտ որդւոցն Իսրայէլի, եւ ասասցես ցնոսա. Տէր Աստուած հարցն ձերոց երեւեցաւ ինձ. Աստուած Աբրաամու, եւ Աստուած Սահակայ, եւ Աստուած Յակոբայ` եւ ասէ. Այցելութեամբ այց արարից ձեզ. եւ որ ինչ անցք անցին ընդ ձեզ յԵգիպտոս,