Ա․ Լոպուխին
Եվ Մովսեսը դիմեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ այսպիսի փորձանքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ինձ ուղարկեցիր: [22]Այն պահից, երբ եկա փարավոնի մոտ և սկսեցի Քո անունից խոսել նրա հետ, նա սկսեց այս ժողովրդին չարիք պատճառել, իսկ Դու չփրկեցիր Քո ժողովրդին»: (Սինոդական թարգ․)
Բողոքների ազդեցությունից Մովսեսի մեջ առաջ է գալիս հրեա ժողովրդի ազատագրության գործում հենց իրեն ընտրելու նպատակահարմարության վերաբերյալ նախկին կասկածը. «Ինչո՞ւ ուղարկեցիր ինձ» (Ելք 5:22): Անձամբ նա չի կարող ստիպել փարավոնին՝ ազատ արձակել իսրայելացիներին (Ելք 3:11), և անգամ Ինքը՝ Աստված էլ չի կարող օգնել նրան. «Իսկ Դու չփրկեցիր Քո ժողովրդին»:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ ու ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ փորձանքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ինձ ուղարկեցիր:
(Գրաբար)Դարձաւ Մովսէս առ Տէր` եւ ասէ. Տէր, ընդ է՞ր չարչարեցեր զժողովուրդն քո. եւ ընդ է՞ր առաքեցեր զիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: