Ա․ Լոպուխին
9-11.Մովսեսն ասաց փարավոնին. «Ժամանակ սահմանի՛ր, թե ե՛րբ աղոթեմ քո, քո ծառաների ու քո ժողովրդի համար, որպեսզի քեզանից և քո տներից անհետանան գորտերը և միայն գետի մեջ լինեն»: [9]Նա ասաց. «Վաղը»: Մովսեսը պատասխանեց. «Քո խոսքի համաձայն կլինի, որպեսզի իմանաս, թե չկա մեր Տեր Աստծո նման մեկը: Եվ գորտերը կհեռանան քեզանից, քո տներից, քո ծառաներից ու քո ժողովրդից և միայն գետի մեջ կլինեն»: (Սինոդական թարգ․)
Փարավոնին թույլ տալով անձամբ նշել պատժի ավարտի ժամկետը՝ Մովսեսը փորձում էր հաստատել փարավոնի հոգում ծագած այն միտքը, որ վրա հասած արհավիրքը Աստծո գործն էր, և ինչպես դրա վրա հասնելը, այնպես էլ նահանջը կախված էր բացառապես միայն Աստծո կամքից: Աստված Իր ամենազորությամբ կարող է գորտերին քշել փարավոնի կողմից նշանակված ցանկացած ժամանակ:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց փարաւոնին. «Ժամանակ սահմանի՛ր, թէ ե՛րբ աղօթեմ քեզ համար, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի համար, որպէսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մօտից ու ձեր տներից եւ մնան միայն գետում»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց փարավոնին. «Ժամանակ որոշիր ինձ համար, թե երբ աղաչեմ քեզ, քո ծառաների և ժողովրդիդ համար, որ քեզանից և քո տներից անհետանան գորտերը և միայն գետի մեջ լինեն»:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցփարաւոն. Ժա՛մ դիր ինձ, առ ե՞րբ արարից աղօթս վասն քո, և ծառայից քոց՝ և ժողովրդեան քոյ. սատակել զգորտդ ‘ի քէն և ‘ի ժողովրդենէ քումմէ, և ‘ի տա՛նց ձերոց. բայց միայն ‘ի գե՛տ անդր մնասցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: