Եսայու մարգարեության մեկնություն 10։4

Ա. Լոպուխին

Առանց Ինձ կխոնարհվեն գերիների մեջ և կընկնեն սպանվածների մեջ։ Այդքանով հանդերձ Նրա բարկությունը չի անցնում, և Նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ (Սինոդական թարգ․) [4]
   
   «Առանց Ինձ»․ առանց Աստծո օգնության, Ումից զրկվել են իրենց մեղքերի պատճառով, նրանց այլևս ոչինչ չի մնում անել, քան գերիների պես խոնարհվել կապանքների ծանրության տակ կամ էլ իրենց պարանոցը դնել թշնամու սրի տակ։ Սակայն Դատավորը Իսրայելին պատժելիս այդքանով էլ նույնիսկ չի սահմանափակվելու։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․)Գերութեան չմատնուելու համար նրանք սպանուածների տակ պիտի թաքնուեն: Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած:
(Արարատ թարգ․) Դուք ուրիշ բան չեք ունենա անելու, եթե ոչ կծկվել գերիների մեջ կամ տապալվել սպանվածների մեջ։ Այսուհանդերձ Տիրոջ բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
(Գրաբար) եթէ ոչ մատնեսցի ի գերութիւն. եւ ի ներքոյ սպանելոցն մտանիցեն: Ի վերայ այսր ամենայնի ոչ դարձաւ բարկութիւնն, այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է: