Ա. Լոպուխին
«Եվ ուրախության ժամանակ պետք է ջուր վերցնեք փրկության աղբյուրներից»: (Սինոդական թարգ․) [3]
«Ջուր վերցնել»․ Արևելքում ապրող մարդու համար ջուրը բարեկեցության ամենաանհրաժեշտ նախապայմանն է, և ջրի կարիքը խիստ զգացվում է հատկապես ամռանը, երբ Պաղեստինում դադարում են անձրևները: Այդ իսկ պատճառով էլ մարգարեն, որպեսզի նկարագրի գալիք այն երջանկությունը, որը պետք է վայելի Իսրայելի փրկված մնացորդացը, հայտարարում է, որ Իսրայելը ջրի առատություն է ունենալու, և այն էլ այնպիսի՛ ջրի, որը բխելու է անգամ ամռանը չցամաքող աղբյուրներից, մինչդեռ պաղեստինյան գետերը հաճախ չէին դիմանում արևի այրող ճառագայթներին ու ցամաքում էին: Սրա հետ մեկտեղ մարգարեն կանխատեսում է ա՛յն շնորհի առատության մասին, որը ապագայում գալիք Մեսիան պարգևելու է ամբողջ մարդկությանը (Հովհ. 4:18):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ուրախութեան ջո՛ւր առէք փրկութեան աղբիւրներից:
(Արարատ թարգ․) Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից
(Գրաբար) Եւ առէք ջուր ուրախութեան յաղբիւրացն փրկութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: