Ա. Լոպուխին
4-6․ Եվ այն օրը պիտի ասեք. «Փառաբանեցե՛ք Տիրոջը, հնչեցրե՛ք Նրա անունը, Նրա գործերը հռչակե՛ք ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ մեծ է Նրա անունը»: [4] «Օրհներգե՛ք Տիրոջը, քանզի Նա մեծամեծ գործեր կատարեց, դրանք թող իմացվեն համայն աշխարհում»: «Ցնծա՛ և ուրա՛խ եղիր, Սիոնի բնակիչ, որովհետև քո մեջ մեծ է Իսրայելի Սուրբը»: (Սինոդական թարգ․)
Մեսիայի գալստյան ժամանակներում հրեաներն այլ ժողովուրդների ևս պետք է հրավիրեն Աստծուն փառաբանելու: Արդյո՞ք մարգարեն այստեղ չի մատնանշում Քրիստոսի առաքյալներին, որոնք տարածում էին փրկությունն ամբողջ աշխարհով մեկ: Անձամբ մարգարեն ուրախության պատգամ է տալիս «Սիոնի բնակչին», այսինքն՝ Երուսաղեմի բնակիչներին, որոնք բոլորից առաջ պետք է կանչվեն այն մեծ ուրախությանը, որն Իր հետ բերելու է Մեսիան: Միանշանակ է, որ մարգարեն այս բնակչությանը ևս համարում է քրիստոնյա, որն էլ հենց կազմում է Քրիստոսի առաջին Եկեղեցին (Գործ. 2:44):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ այն օրը պիտի ասես. «Օրհներգեցէ՛ք Տիրոջը, հնչեցրէ՛ք նրա անունը, նրա փառքը տարածեցէ՛ք հեթանոսների մէջ, յիշեցէ՛ք, որ բարձր է նրա անունը:
(Արարատ թարգ․) և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։
(Գրաբար)Եւ ասասցես յաւուր յայնմիկ. աւրհնեսցէք զՏէր. հնչեցէք զանուն նորա. պատմեցէք ի հեթանոսս զփառս նորա. յիշեցէք զի բարձրացաւ անուն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: