Ա. Լոպուխին
7-8. «Ամբողջ երկիրը հանգստանում, խաղաղվում և ուրախությունից բացականչում է»: [7] «Կիպարիսներն ու Լիբանանի մայրիները ցնծում են քեզ համար՝ ասելով. «Այն պահից, ինչ դու քնեցիր, ոչ ոք չի գալիս մեզ կտրելու համար»: (Սինոդական թարգ․)
«Ամբողջ երկիրը»․ այստեղ կարելի է տեսնել մատնանշում այն բանի, որ երկիրը նույնպես միանում է հրեաների ուրախությանը. այն շատ է տուժել այս թագավորի արշավանքներից, որը կործանում էր դաշտերն ու արոտավայրերը:
«Կիպարիսներն ուրախանում են»․ Բաբելոնյան թագավորները Պաղեստին կատարած իրենց արշավանքների ժամանակ կտրում էին իրենց ճանապարհին հանդիպող լիբանանյան ծառերի անտառները զորքի կարիքները հոգալու համար (հմմտ. Ամբ. 2:17): Կիպարիսները շատ ամուր և չփտող ծառեր են, որոնք կիրառվում էին ոչ միայն տների և նավերի կառուցման համար, այլ նաև նիզակներ ու երաժշտական գործիքներ պատրաստելու գործում (Բ Թագ. 6:5):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց եւ կանչում է ցնծութեամբ:
(Արարատ թարգ․) Հանգստացել հանդարտվել է ամբողջ երկիրը, մարդիկ ցնծությամբ երգում են։
(Գրաբար) Հանգեաւ յուսով երկիր ամենայն, եւ գոչէ ուրախութեամբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: