Ա. Լոպուխին
«Թող որ քեզ մոտ ապրեն իմ արտաքսված մովաբացիները, նրանց համար թաքստոց եղիր գողերից, քանի որ չի լինելու նեղացնողը, դադարելու է թալանը, ոտնահարողները վերանալու են երկրի երեսից»: (Սինոդական թարգ․) [4]
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 16:3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանք զարհուրած են, բայց դու չես առաջնորդում. Մովաբի փախստականները քեզ մօտ են պանդխտելու, հալածողից քեզ մօտ են ապաւինելու, քանզի ընկաւ քո մարտակից ընկերը, կորաւ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը:
(Արարատ թարգ․) Մովաբի աքսորյալները թող պանդխտեն քեզ մոտ. դու նրանց համար ապաստա՛ն եղիր կործանողի դեմ. բռնությունը կդադարի, ավերողը վերջ կգտնի, երկիրը ոտքի կոխան անողները կվերանան երկրից։
(Գրաբար) Զարհուրեցան, եւ ոչ վարեսցիս. զի պանդխտեսցին առ քեզ փախստականքն Մովաբու. եղիցին ձեզ ապաւէն յերեսաց հալածչի. զի բարձաւ ընկեր մարտին քոյ, եւ իշխանն կորեաւ որ կոխէր զերկիր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: