Եսայու մարգարեության մեկնություն 27։6

Ա. Լոպուխին

Գալիք օրերին Հակոբը արմատներ կգցի ու ծիլ կտա, Իսրայելը կծաղկի, և տիեզերքը պտուղներով կլցվի։ [6] (Սինոդական թարգ․)
   
   «Հակոբը և Իսրայելը․․․» – հաճախ մարգարեն, այս երկու անունները տալով, մատնացույց է անում եբրայական ամբողջ ժողովրդին (2-3, 5-6 և այլ գլուխներում)։ Երբեմն էլ  նաև այս անվանումները կիրառվում են հյուսիսային տասնատոհմյան թագավորությունը մատնանշելու նպատակով (Ես․ 9:7)։ Ինչպես երևում է՝ այստեղ այս խոսքերն օգտագործվում են վերոնշյալ առաջին նշանակությամբ։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Յակոբի հաւաքուած որդիները նոր տունկի նման պիտի ընձիւղներ տան. Պիտի ծաղկի Իսրայէլը, եւ աշխարհը պիտի լցուի նրա պտղով:
(Արարատ թարգ․) Ապագայում Հակոբը պիտի արմատավորվի, Իսրայելը պիտի ծաղկի և ընձյուղի և աշխարհը պիտի լցնի պտղով։
(Գրաբար) Ժողովեալք որդիք Յակոբայ նորատունկ բղխեսցեն: Ծաղկեսցէ Իսրայէլ, եւ լցցին տիեզերք պտղով նորա: