Ա. Լոպուխին
Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և Նրա փառահեղ մեծությունից։ (Սինոդական թարգ․) [10]
Պաղեստինում գոյություն ունեցող պահեստները, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ քարանձավները, որոնք գտնվում էին ժայռերի վրա, թշնամիների հարձակման պարագայում հրեաների համար մշտապես ծառայում էին որպես ապաստարաններ (Դատ. 6:2, Ա Թագ. 13:6): Մովսես և Եղիա մարգարեները նույնպես Աստծո փառքի հայտնությունից թաքնվում էին ժայռերի մեջ (Ելք. 33:22, Գ Թագ. 19:13):
Տիրոջ հանդեպ սարսափը ոչ միայն վախն է թշնամական հորդաների հարձակումից, որոնք Տերը կուղարկի Իր ժողովրդի դեմ, այլ նաև վախն այն բանի համար, որ Տերն Ինքը հանդես կգա որպես Դատող Էություն։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Արդ, Տիրոջ սարսափից ու նրա փառքի զօրութիւնից գնացէք քարերի տա՛կ մտէք, հողի մէ՛ջ թաքնեցուէք, երբ նա կը յառնի երկիրը պատուհասելու:
(Արարատ թարգ․) Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։
(Գրաբար) Եւ արդ երթայք մտէք ընդ վիմաւք, եւ թաքերուք յերկրի յերեսաց ահի Տեառն, եւ ի փառաց զաւրութեան նորա. յորժամ յարիցէ վանել զերկիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: