Եսայու մարգարեության մեկնություն 2։11

Ա. Լոպուխին

Մարդու հպարտ հայացքները կխոնարհեցվեն, և պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը: (Սինոդական թարգ․) [11]
   

   «Այդ օրը» արտահայտությունը նույնական է «վերջին օրեր» (2:2) արտահայտության հետ, սակայն, այնուամենայնիվ, մարգարեին ավելի մոտ եղող ժամանակ է արտահայտում, ինչը որ երևում է խոսքի համատեքստից:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տէրը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, ու այդ օրը միայն Տէրը պիտի բարձրանայ,
(Արարատ թարգ․) Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը,
(Գրաբար) Զի աչք Տեառն բարձունք են, եւ մարդ տառապեալ: եւ խոնարհեսցի բարձրութիւն մարդկան, եւ բարձրասցի Տէր միայն յաւուր յայնմիկ: