Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մօտ, ուր ոտք են դնում եզն ու էշը:
Երանի նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մոտ, ուր ոտք են դնում եզն ու էշը .
Վարդապետներն ասում են, թե երանելին նրանք են, ովքեր հերկում են մեղավորների կոշտացած սրտերը, սերմանում կյանքի խոսքը և պարտավորվում աստվածային ջրով ոռոգել, փուշն արմատախիլ անել և ապա բերքը ժողովել երկնքի արքայության մեջ, և ոչ թե նրանք, ովքեր միայն սերմանում և անհոգ են մնում: Դարձյալ, եզը սուրբ է, իսկ էշը՝ անսուրբ. սրանք ցույց են տալիս արդարներին ու մեղավորներին, որովհետև եզը սուրբ կենդանի է, պատարագելի և հողի մշակ։ Նրանք են արդար, ովքեր մանուկ հասակից մշտապես հարատևում են բարեգործության մեջ։ Այդպիսիք Աստծո առջև տևապես ընդունելի ու հաճելի են և ունեն կենաց ջուրն ըմպելու հույսը: Մինչդեռ էշն անսուրբ և բեռնակիր է, ուստի այդ կենդանու խորհրդանիշի տակ հանդես եկող մարդիկ այն մեղավորներն են, որոնք դեն են նետում մեղքի բեռները և ապաշխարությամբ իրենց վրա կրում են Քրիստոսի թեթև բեռը՝ արտասուքի ջրով ոռոգվելով: Սրանք երկուսն էլ հավասարապես ընդունելի են․ արդարը, որ բարեգործում է, և մեղավորը, ով հետո ապաշխարում է, ուստի և Տերը երանելի համարեց ոչ միայն նրանց, ովքեր սուրբ են սրտով, այլև՝ մեղքի պատճառով սգացողներին:
Ա. Լոպուխին
Երանի՜ ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ, որ արձակում եք եզան և էշի ոտքերը։ [20] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 32:19
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մօտ, ուր ոտք են դնում եզն ու էշը:
(Արարատ թարգ․) Երանի՜ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ և արձակում եք եզան ու էշի ոտքերը։
(Գրաբար) Երանի որ սերմանիցեն ընդ ամենայն ջրով ուր եզն եւ էշ կոխիցեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: