Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել:
Սուրբ է մեր Տեր Աստվածը, որ բնակվում է բարձունքներում
Սուրբ և սրբարար է ու սրբերի մեջ է հանգչում Աստված: Ոչ միայն երկնքի բարձունքներում է բնակվում, այլև խոնարհների վսեմ հոգիներում, ըստ այն խոսքի. «Ես որտե՞ղ պիտի հանգչեմ, եթե ոչ հեզերի ու խոնարհների մեջ» (Եսայի 66։2), և «Ով խոնարհեցնի իր անձը՝ կբարձրանա» (Ղուկ. 14։11), «Խոնարհ եղբայրը պիտի պարծենա իր բարձրությամբ» (Հակոբ 1։9): Այլև, Աստված բնակվում է Իր պատվիրանները պահողների մեջ, ինչպես ասում է. «Ես և իմ Հայրը նրա մոտ կգանք և նրա համար օթևան կպատրաստենք» (հմմտ.Հովհ. 14։23):
Սիոնը լցվեց իրավունքով և արդարությամբ. Աստծո զորությունը, արդարությունն ու ճշմարտությունը երևաց զորքը ոչնչացնելիս. զորությունն այն բանում է, որ մի հրեշտակ բազում բյուրավորների ոչնչացրեց, արդարությունը նրանում է, որ բազմիցսգերված ու սատկացված էին, ու քանի որ Աստծուն էին հայհոյել, իրավամբ սատկացվեցին, իսկ հետո ամենքն էլ իմացան, որ Նա է միայն ճշմարիտ Աստված, Ով փրկեց Իր ժողովրդին: Դարձյալ, Սիոնը նոր եկեղեցին է, որովհետև սրա մեջ է յուրաքանչյուր հանցանքի չափի համաձայն հատուցման իրավունքն ու բժշկությունը: Եվ արդարությունն ամեն տեսակ առաքինության մայրն է: Ասում է՝ լցվեց արդարությամբ, որովհետև արդարություն է ոչ միայն չզրկելը, այլև բոլոր զգայարաններն անարատ պահելը և յուրաքանչյուրին հատուցելը, մեկին՝ պարտքերը, մյուսին՝ պատիվն ու մնացյալը համաձայն առաքյալի (Հռոմ. 13։7):
Ա. Լոպուխին
Բարձր է Տերը, որը բարձունքում է բնակվում, Նա կլցնի Սիոնը դատաստանով ու արդարությամբ։ [5] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 33:2
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել:
(Արարատ թարգ․) Տերը բարձրացած է, որովհետև բարձունքում է բնակվում նա. լցրել է Սիոնն իրավունքով և արդարությամբ։
(Գրաբար) Սուրբ է Տէր Աստուած մեր որ բնակեալն է ի բարձունս. լցաւ Սիոն իրաւամբք եւ արդարութեամբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: