Եսայու մարգարեության մեկնություն 3։17

Ա. Լոպուխին

Դրա համար էլ Տերը կխուզի Սիոնի աղջիկների գլուխը և կմերկացնի նրանց ամոթույքը։ (Սինոդական թարգ․) [17]
   

   Գլխի «մերկացումը» արտահայտվում է «պառշա» բառով, որը մատնանշում է մաշկային մի հիվանդություն, որն ուղեկցվում է մազաթափությամբ:

   «Ամոթույքի մերկացում» արտահայտության ռուսերեն թարգմանությունն ակնհայտորեն պաշտպանում է այն տեսակետը, ըստ որի եբրայերեն «պատ» բառը նշանակում է «կանանց սեռական օրգաններ», սակայն հնագույն թարգմանիչներն այդ բառին նմանատիպ իմաստ չէին վերագրում: Հերոնիմոս Երանելին այս բառը թարգմանում է «մազեր» նշանակությամբ: Տվյալ համարի առաջին հատվածի հետ զուգահեռությունը ստիպում է ընդունել այդ եբրայերեն բառի հենց վերջին իմաստը: Այս դեպքում կարող ենք բացառել նաև տվյալ համարի առաջին հատվածի հետ կրկնությունը. համարի առաջին մասում խոսքը գնում է մազերի հիվանդության մասին (պառշա), իսկ երկրորդ մասում մարգարեն խոսում է գլխի մազերը բռնի կտրելու մասին, որի հետևանքով գլուխը «մերկանում» է: Այդ ճաղատացման ամոթալիության աստիճանը ցուցադրված է դեռևս հին բաբելական արքա Համուրապպիի այն օրենքների մեջ, որոնք քրմուհու պատվազրկման համար հանցագործին պատժում էին գլխի ճաղատացմամբ:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց:
(Արարատ թարգ․) Դրա համար էլ Տերը կխուզի Սիոնի աղջիկների գլուխը, կմերկացնի նրանց ամոթույքը։
(Գրաբար) Եւ խոնարհեցուսցէ Աստուած զիշխանս դստեր Սիոնի, եւ մերկասցէ Տէր զզարդ նոցա