Եսայու մարգարեության մեկնություն 3։3

Ա. Լոպուխին

Հիսնապետին, պատվավոր մարդուն ու խորհրդականին, իմաստուն նկարչին և ճարտար խոսք ունեցողին: (Սինոդական թարգ․) [3]
   
   Մարգարեն թվարկում է Հուդայի թագավորության քաղաքացիական և զինվորական ղեկավար պաշտոնները զբաղեցնող անձանց (հիսնապետին՝ իբրև ռազմական առաջնորդ, ազնվականին ու պատգամավորին, խորհրդականին ու նախարարին): Հենց այստեղ էլ նա հիշատակում է «իմաստուն նկարչի» մասին: Որոշ մեկնիչներ այս խոսքի տակ տեսնում են «ճարտարապետներին» (Յոթանասնից թարգմանությունից կատարված Սլավոնական թարգմանության մեջ առկա է «премудраго архитектона» ձևը), որոնց, ինչպես նաև այլ արհեստավորներին հաղթողները սովորաբար տանում էին իրենց հետ (Դ Թագ. 24:14, Եր. 24:1): Ուրիշներն էլ այս արտահայտությունը մեկնում են «հմայողներ» իմաստով: Այս վերջինները մեծ նշանակություն ունեին ամբարիշտ թագավորների կառավարման օրոք՝ պետական քաղաքականության կազմակերպման գործում:

   «Ճարտար խոսք ունեցողին» խոսքը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «հմուտ գուշակությունների մեջ»:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) յիսնապետին եւ սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ խելամիտ ատենակալին։
(Արարատ թարգ․) հիսնապետին ու պատվավոր մարդուն, խորհրդականին ու ճարտար արհեստավորին և վարպետ կախարդին։
(Գրաբար) եւ զյիսնապետ, եւ զսքանչելի խորհրդական, եւ զիմաստուն ճարտարապետ, եւ զհանճարեղն զունկնդիր: