Ա. Լոպուխին
«Ժամանակների սկզբից Ես նույնն եմ, ու ոչ ոք չի կարող փրկել Իմ ձեռքից. Ես անելու եմ, և ո՞վ կարող է դա չեղարկել»: [13] (Սինոդական թարգ․)
«Ժամանակների սկզբից Ես նույնն եմ» - Համապատասխան զուգահեռներ տանելով (որոնցից իմաստային առումով ամենամոտը Եսայու մարգարեության 41-րդ գլխի 4-րդ համարն է (տե՛ս մեկնությունը)՝ մենք իրավունք ենք ստանում պնդելու, որ այստեղ խոսվում է Բարձրյալի Հավիտենականության, Ինքնագոյության, Ամենակարողության ու Անփոփոխելիության մասին՝ դրանք դիտարկելով որպես Նրան բնորոշող հատկություններ, որոնք դյուրությամբ և բոլորի համար անվիճարկելիորեն վկայում են Նրա Աստվածային արժանիքների մասին:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ես եմ Տէր Աստուածը ի սկզբանէ եւ միշտ. չկայ մէկը, որ իմ ձեռքից կարողանայ ազատուել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»:
(Արարատ թարգ․) Նաև վաղուց ես եմ նա. չկա մեկը, որ ազատում է իմ ձեռքից. ես որ գործեմ, ո՞վ կարող է այն խափանել»։
(Գրաբար) եւ ես Տէր Աստուած ի սկզբանէ, եւ եւս: եւ ոչ ոք իցէ որ ի ձեռաց իմոց հանիցէ. եւ արարից, եւ ոչ ոք իցէ որ դարձուցանիցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: