Ա. Լոպուխին
«Իսկապես, Դու անտեսանելի Աստված ես՝ Իսրայելի Աստված, Փրկիչը»: [15] (Սինոդական թարգ․)
«Իսկապես, Դու անտեսանելի Աստված ես՝ Իսրայելի Աստված, Փրկիչը» - Ամենից ճիշտն այն կլինի, որ այս բացականչությունը վերագրվի հենց Եսայի մարգարեին: Իր մարգարեական տեսիլքի միջոցով Եսային կանխապես իմանում է, որ չնայած հեթանոս ժողովուրդները, որոնք ներգրավվելու են Կյուրոսի ստեղծած տիրակալության մեջ, անորոշ կերպով զգալու են ճշմարիտ Աստծո մեծությունը, սակայն Նա, ամեն դեպքում, նրանց համար շարունակելու է մնալ որպես «թաքնված», «անծանոթ Աստված» (Գործք. 17:23): Ուստի մարգարեն ցանկանում է նման ոչ ամբողջական աստվածճանաչողությունը լրացնել Աստծուն ճանաչելու համար անհրաժեշտ ավելի պարզ ու որոշակի խոստովանությամբ (հմմտ. Բ Օր. 28:29, Առ. 25:2):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Դու ես Աստուածը, իսկ մենք չգիտէինք, ո՛վ Աստուած՝ փրկիչդ Իսրայէլի:
(Արարատ թարգ․) Հիրավի դու քեզ ծածկող Աստված ես, ո՛վ Իսրայելի Փրկիչ Աստված։
(Գրաբար) Զի դու ես Աստուած` եւ մեք ոչ գիտէաք. Աստուած Իսրայէլի փրկիչ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: