Եսայու մարգարեության մեկնություն 48:6

Ա. Լոպուխին 

«Դու լսեցիր․ հիմա տե՛ս այս ամենը․ մի՞թե դուք չեք ընդունում դա։ Եվ այժմ Ես ձեզ նոր ու ծածուկ բաներ եմ հայտնում, որոնք դուք չգիտեիք»։ [6] (Սինոդական թարգ․)
   
   «Դու լսեցիր հիմա տե՛ս այս ամենը» - Դու լսել ես նմանատիպ մի շարք զարմանալի մարգարեություններ և ականատեսն ես եղել դրանց սքանչելիորեն իրագործմանը (Ես․ 43։10)։ Այս մարգարեությանը նման մարգարեությունների միջից Եսայի մարգարեն կարող էր նկատի ունենալ Իսրայելական թագավորության կործանման վերաբերյալ հնչած մարգարեությունը (Ես. 7:8, Ամ. 2:6, 5:2, 16, 6:7 և Օս. 1։4, 4։6, 11։1

   «Մի՞թե դուք չեք ընդունում դա» - Ձեզ ավելի համոզիչ էլ ի՞նչ ապացույցներ են անհրաժեշտ, եթե դուք չեք հավատում փաստերին և ամեն բանի մեջ չեք տեսնում Տիրոջ ամենակարողությունը, որը մի ժամանակ արարել է այս ամենը։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Լսեցիք ամէն ինչ եւ մտքներդ չպահեցիք, սակայն քեզ լուր պիտի տամ այն նորի մասին, որ այսուհետեւ պիտի լինի:
(Արարատ թարգ․) Դու լսեցիր, հիմա տե՛ս այս ամենը. դու և՞ս չես ընդունելու։ Այսուհետև քեզ նոր բաների մասին եմ իմացնելու, ծածուկ բաների մասին, որ դու չգիտես։
(Գրաբար) Լուարուք զամենայն` եւ ոչ առէք ի միտ, այլեւ լսելի արարի քեզ զնորն` որ յայսմհետէ լինելոց է: