Եսայու մարգարեության մեկնություն 51:8

Ա. Լոպուխին

«Որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և որդը որպես բուրդ ուտելու է նրանց, իսկ Իմ արդարությունը հավիտյան կմնա, և Իմ փրկությունը՝ սերնդից սերունդ»։ [8] (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման․․․ իսկ Իմ արդարությունը հավիտյան կմնա»։ Սա Աստվածային ամենակարողության մեծության առջև մարդկային հնարանքների լիակատար աննշանության հզոր պատկերն է (Ես․ 34։4
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձեր եւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարութիւնը պիտի մնայ յաւիտեան, եւ իմ փրկութիւնը՝ սերնդից սերունդ»:
(Արարատ թարգ․) որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և ցեցը կրծելու է նրանց բրդի պես. բայց իմ արդարությունը կմնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդեսերունդ»։
(Գրաբար) զի իբրեւ ձորձք ընդ ժամանակաւ մաշեսցին, եւ իբրեւ զասր որ ուտիցի ի ցեցոյ: բայց արդարութիւն իմ յաւիտեան կացցէ, եւ փրկութիւն ազգաց յազգս: