Ա. Լոպուխին
«Այդպես էլ Իմ բերանից դուրս եկած խոսքն է․ այն ապարդյուն Ինձ մոտ չի վերադառնում, այլ իրականացնում է այն, ինչ Ինձ հաճելի է, և կատարում է այն, ինչի համար Ես ուղարկել եմ նրան»։ [11] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 55:10
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես: Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես:
(Արարատ թարգ․) այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։
(Գրաբար) Այնպէս եղիցի բանն իմ, որ ելանէ ի բերանոյ իմմէ. մի դարձցի դատարկ` մինչչեւ կատարեսցէ զոր ինչ կամիցիմ. եւ դիւրեցից զճանապարհս քո, եւ զճանապարհս իմ պահեսցես:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: