Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ակա՛նջ դրէք ինձ եւ հետեւեցէ՛ք իմ ճանապարհին: Լսեցէ՛ք ինձ, եւ ձեր հոգիները կ՚ապրեն բարութեան մէջ, ու ես ձեզ հետ յաւիտենական ուխտ կը կնքեմ՝ շնորհելով ձեզ Դաւթին խոստացուած անանց սրբութիւնները։
Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված սրբությունները։
Սա խոսում է այն մասին, որ ինչպես ճշմարիտ եղավ՝ Դավթին խոստացվածը՝ «նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա» (Գործք ։30), այդպես էլ և ձեզ [տրված խոստումը] հաստատուն կլինի: Իսկ Դավթի սրբությունն ուղիղ ընթացքն է, բարեկեցությունը, հաջողությունը: Իսկ ուրիշներ ասում են՝ Դավթի ողորմությունները 1: Դարձյալ, «սրբություն» ասելով գուցե նկատի ունի իշխանությունը,, որը հաստատուն մնաց: Սակայն ինձ թվում է, որ «Դավթի սրբություն» ասելով նկատի ունի Քրիստոսին, Որը, լինելով «նրա որովայնի պտղից, նրա աթոռին պիտի նստեր» (հմմտ.Սաղմ. 131։11), և Որը սրբություն եղավ ոչ միայն Դավթի, այլև բովանդակ աշխարհի համար:
Ա. Լոպուխին
«Խոնարհեցրե՛ք ձեր ականջը և եկե՛ք Ինձ մոտ․ լսե՛ք, ու ձեր հոգին կապրի և ձեզ հավիտենական ուխտ կտամ՝ Դավթին խոստացված անփոփոխ ողորմությունները»։ [3] (Սինոդական թարգ․)
«Եվ ձեզ հավիտենական ուխտ կտամ՝ Դավթին խոստացված անփոփոխ ողորմությունները» - Ինչպես սույն գլխի բովանդակությունը, այնպես էլ Եսայու մարգարեական խոսքի ամբողջ ընթացքը կասկածի տեղիք չեն թողնում այն հարցում, որ այստեղ խոսքը «Նոր Կտակարանի», այսինքն՝ քրիստոնեական Եկեղեցու մասին է, որի հետ Տերը ուխտի մեջ է մտել այնպես, ինչպես փեսացուն է «ուխտ» կնքում հարսի հետ։ Այստեղ չի կարելի Հին Ուխտի մասին ակնարկ տեսնել նաև ա՛յն պատճառով, որ մարգարեն դեռևս գրքի առաջին մասում խոսել էր մարդկանց մեղքերի պատճառով այդ ուխտի լուծարման և վերացման մասին (Ես․ 24։5)։ Սակայն, իհարկե, հինկտակարանյան և նորկտակարանյան ներքին կատարյալ նմանությունների հարաբերակցությամբ պայմանավորված՝ Նոր Կտակարանն արդարացիորեն կարելի է անվանել «վերականգնում» կամ, ավելի ճիշտ, «առաջինի լրացում»։ Այս տեսանկյունից միանգամայն հասկանալի է դառնում Աստծո կողմից Դավթին տրված մեսիական խոստումների հիշատակումը (Բ Թագ․ 7։14-16), քանի որ այդ խոստումներն ունեին ոչ այնքան պատմական, որքան փոխաբերական-մարգարեական նշանակություն, այսինքն՝ դրանք վերաբերում էին կա՛մ ուղղակիորեն Մեսիայի Անձին, կա՛մ էլ Նրա ապրած ժամանակաշրջանին։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ակա՛նջ դրէք ինձ եւ հետեւեցէ՛ք իմ ճանապարհին: Լսեցէ՛ք ինձ, եւ ձեր հոգիները կ՚ապրեն բարութեան մէջ, ու ես ձեզ հետ յաւիտենական ուխտ կը կնքեմ՝ շնորհելով ձեզ Դաւթին խոստացուած անանց սրբութիւնները:
(Արարատ թարգ․) «Ձեր ականջը խոնարհեցրե՛ք և եկե՛ք ինձ մոտ, լսե՛ք ինձ, և ձեր անձը կապրի։ Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը։
(Գրաբար) ՈԻնկնդիր լերուք լսելեաւք ձերովք` զհետ եկայք ճանապարհաց իմոց: Լուարուք ինձ, եւ կեցցեն ի բարութեան անձինք ձեր: եւ եդից ընդ ձեզ ուխտ յաւիտենական զսրբութիւնսն Դաւթի զհաւատարիմս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: