Ա. Լոպուխին
18-19․ «Ես տեսել եմ նրա ճանապարհները, և կբժշկեմ նրան, ու կառաջնորդեմ նրան և կմխիթարեմ նրան ու նրա սգավորներին»։ [18] «Ես կիրականացնեմ խոսքը․ «Խաղաղությու՜ն, խաղաղությո՜ւն հեռավորներին ու մերձավորներին, - ասում է Տերը, - ու Ես բժշկելու եմ նրան»»։ (Սինոդական թարգ․)
Այս խոսքերն Իսրայելի որդիներին հուսադրում են ներման արժանանալու մասին Աստծո խոստումով և Նրա կողմից տրված խոստումների իրականացմամբ։ Մարգարեի՝ «և կբժշկեմ նրան» խոսքերում ոմանք, դատելով համատեքստից, ցանկանում են տեսնել հատկապես ագահությա՛ն կրքից բժշկելու իրողությունը, և այս մարգարեության իրականացումը տեսնում են վաղ քրիստոնեական համայնքի «շարքերում», որտեղ «ոչ ոք իր ունեցվածքից ոչինչ իրենը չէր համարում, այլ նրանց մոտ ամեն ինչ ընդհանուր էր» (Գործք․ 4։32)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ես տեսայ նրա սրտի ճանապարհները եւ բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարութիւն տուի նրան: Նրա սգաւորների համար պտուղ ստեղծեցի:
(Արարատ թարգ․) Ես տեսել եմ նրա ճանապարհները, բայց բժշկելու եմ նրան. ես առաջնորդելու եմ նրան և մխիթարելու եմ նրան ու նրա սգավորներին»։
(Գրաբար) Զճանապարհս սրտի նորա տեսի, եւ բժշկեցի զնա. մխիթարեցի զնա, եւ ետու նմա մխիթարութիւն ճշմարտութեան. եւ սգաւորաց նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: