Եսայու մարգարեության մեկնություն 7։4

Ա. Լոպուխին

4-6. Եվ ասա՛ նրան. «Ուշադի՛ր եղիր ու հանդարտվի՛ր, մի՛ վախեցիր և թող քո սիրտը չզարհուրի այդ երկու ծխացող, կիսախանձ փայտերից, Ռասինի ու արամեացիների և Ռոմելայի որդու բորբոքված բարկությունից: [4] Ասորիքը, Եփրեմը և Ռոմելայի որդին քո դեմ չարիք են նյութում՝ ասելով. «Արշավենք Հուդայի թագավորության վրա, խռովենք այն և տիրենք դրան ու այնտեղ թագավոր նշանակենք Տաբելի որդուն»: (Սինոդական թարգ․)
   
   Այդ երկու դաշնակից թագավորներն էլ մարգարեին ներկայացվում են որպես ծխացող, կիսախանձ փայտեր, որոնք այլևս չեն կարող հարկ եղածի պես այրվել, այլ միայն ծխում են ու չարիք գործում:

   «Տաբելի որդին» հեգնական դիմելաձև է՝ առանց հատուկ անվան կիրառության (հմմտ. Ա Թագ. 20:27, որտեղ Սավուղը, խոսելով Դավթի՝ իր հակառակորդի մասին, նրան ուղղակիորեն կոչում է «Հեսսեյի որդի»): Ամենայն հավանականությամբ դա ինչ-որ ասորի արքայազն էր (արքայազն-ասորերեն՝ «տավ» (հմմտ. եբր.՝ «տով»-լավ, բարի)):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) եւ ասա՛ նրան. «Զգո՛յշ եղիր եւ հանդարտուի՛ր. մի՛ վախեցիր, եւ թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանզի երբ վրայ հասնեն իմ բարկութիւնն ու զայրոյթը, ձեզ դարձեալ պիտի ոտքի կանգնեցնեմ: Արամի որդին եւ Ռոմելայի որդին
(Արարատ թարգ․) և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդա՛րտ մնա, մի՛ վախեցիր, թող սիրտդ չթուլանա ծխացող այս երկու կիսախանձ փայտի ծայրերից՝ Ռասինի ու արամեացիների և Ռոմելայի որդու բորբոքված բարկությունից,
(Գրաբար) եւ ասասցես ցնա. զգոյշ լեր` հանդարտեա, եւ մի երկնչիր. եւ մի զարհուրեսցի անձն քո յերկուց փայտից խանձողացն ծխելոց. զի յորժամ հասանիցէ բարկութիւն սրտմտութեան իմոյ, դարձեալ բժշկեցից: եւ որդին Արամայ` եւ որդին Ռովմելայ: