Տասներկու վեմերը, որ դուրս եկան այն գետից, իրենց թվով նման էին տասներկու առաքյալներին, և տասներկու քարերը, որ իջեցվեցին գետի մեջ` տասներկու ազգատոհմերին, որոնք չկարողացան դուրս գալ մեղքի ծովից: Երբ ժողովուրդն անցնում էր Հորդանան գետով սպառվեց, ցամաքեց գետի ջուրը. մի մասը վեր բարձրացավ, իսկ մյուս մասը ներքև հոսեց: Եվ այդ քարերը, որ հանեցինք գետի միջից, դրեցինք մի վայրում, կոչվում է Գաղգաղ: Հարկ է խոսքի (իմաստը) հասկանալ. ջրերը, որ հակառակ բնութեան, դեպ վեր բարձրացան, հեթանոսների դեպ վեր, երկինք բարձրանալն է, իսկ (այն) ջրերը, որ դեպ Մեռեալ ծով, Սոդոմ հոսեցին` ժողովրդի` դեպի մեղքը վերադառնալն է [ցույց տալիս]:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: