Ա. Լոպուխին
8-9. Եվ դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան որպես անշարժ մի կապ քո աչքերի առաջ: [8] Եվ դրանք կգրես քո տների մուտքերին և դարպասների վրա: (Սինոդական թարգ․)
Ընթերցի՛ր նաև Ելք. 13:9, 16 և Բ Օր. 11:18, 20 համարների մեկնաբանությունները: Մովսեսի տրված այս պատգամների տառացի ընկալումը հրեաների ավանդության մեջ մտցրեց այսպես կոչված թֆլինինների և մեզուզաների օգտագործումը: «Մեզուզաներ»-ը տների մուտքերի վրա արված սրբազան գրվածքներ էին։ «Տֆիլիններ»-ը ձեռքերին և ճակատին ամրացված (ավետարանական «գրապանակներ»՝ տե՛ս Մտթ. 23:5 համարը) տուփիկներ էին, որոնց մեջ Սուրբգրային տեղիներ էին դրվում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ,
(Արարատ թարգ․) Դրանք որպես նշան կապի՛ր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև։
(Գրաբար) եւ գրեսցես զսոսա ի վերայ Սեմոց տանց քոց, եւ ի դրունս քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: