Ա․ Լոպուխին
1-12. Եվ խոսեց Տերը Մովսեսի հետ՝ ասելով. [1] «Հայտնի՛ր Իսրայելի որդիներին և ասա նրանց: Երբ որ դուք կմտնեք այն երկիրը որտեղ որ պետք է բնակվեք, որը որ ես կտամ ձեզ, Եվ Տիրոջը ողջակեզ կամ ողջ ընծայի զոհ կմատուցեք, և դրանք լինեն ուխտի, կամավոր, ձեր տոնակատարությունների առթիվ մատուցվող զոհ՝ որպես անուշահոտություն Տիրոջը, եթե արջառ է կամ ոչխար, Զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաև քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ, ողջակեզ կամ զոհ մատուցելիս՝ քառորդ դորակ գինի որպես հեղման ընծա. Յուրաքանչյուր զոհաբերվող գառան համար այդչափ գինի կընծայես՝ որպես անուշահոտություն Տիրոջ համար: Իսկ խոյ ողջակիզելիս կամ իբրև զոհ նվիրաբերելիս մատուցիր մեկ երրորդ դորակ յողով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ, ինչպես նաև որպես հեղման ընծա՝ մեկ երրորդ դորակ գինի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար: Իսկ եթե Տիրոջը արջառ մատուցեք՝ որպես ողջակեզ կամ ուխտի կատարման զոհ կամ փրկության զոհ, զվարակի հետ կես դորակ յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ կնվիրաբերես, և որպես հեղման ընծա՝ կես դորակ գինի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար: Այդպես կվարվես մեկ զվարակի, մեկ խոյի, մեկ գառան, մեկ ոչխարի կամ այծի դեպքում: Ըստ զոհերի թվի որ կմատուցեք, նույնն արեք յուրաքանչյուրի դեպքում ըստ դրանց թվի»: (Սինոդական թարգ․)
Ընթերցի՛ր Ելք 29:40, Ղևտ. 23:13 համարների մեկնաբանությունները: 1/10 նաշիհը հավասար է 3 1/2 ֆունտի: 1/4 դորակը հավասար է երկու շշի:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: