Թվոց գրքի մեկնություն 9։12

Ա. Լոպուխին

Եվ թող դրանից ոչինչ չմնա մինչև առավոտ, և դրա ոչ մի ոսկոր չջարդեն, թող Զատկի բոլոր կանոնների համաձայն կատարեն այն »: (Սինոդական թարգ․)[12]
   
   Ենթադրվում է, որ հրեաների կողմից Սինա լեռան մոտակայքում կատարված Զատիկը միակն էր, որը նշվել է Արաբական անապատում նրանց դեգերումների ողջ ընթացքում: Որպես ասվածի հաստատում՝ այն փաստարկն է մատնանշվում, որ անապատում դեգերումների ընթացքում հրեա ժողովրդի մեջ թլպատության ծեսը պատշաճ խստությամբ չէր պահպանվել (Հես. 5:2−8): Համաձայն Ելից գրքի 12:48−րդ համարի՝ անթլպատ մարդը չէր կարող ճաշակել Զատիկը:
   Հրեաների կողմից Զատկի կատարման մասին հաջորդ հիշատակումը հանդիպում է Հեսու Նավեի գրքի 5−րդ գլխի 10−րդ համարում, որին նախորդում է ամբողջ ժողովրդի կողմից թլպատության օրենքի կատարման մասին պատմությունը:
   
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 9:9
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Գառից յաջորդ առաւօտեան ոչինչ չպէտք է մնայ, դրա ոսկորները չպէտք է ջարդեն: Ըստ զատկի օրէնքի թող կատարեն այն:
(Արարատ թարգ․) Մինչև առավոտ դրանից ոչ մի բան չթողնեն և դրա ոչ մի ոսկորը չջարդեն։ Զատկի բոլոր կանոնների համաձայն կատարեն այն։
(Գրաբար) եւ մի թողուցուն ինչ ի նմանէ յայգ. եւ ոսկր մի բեկանիցեն ի նմանէ. ըստ աւրինակի զատկին արասցեն զնա: