Ամոսի մարգարեության մեկնություն 5։6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Փնտրե՛ք Տիրոջը, և կապրեք, որպեսզի Նա չդառնա Հովսեփի տան վրա ինչպես կրակը, որը կուլ կտա նրան, և չի լինի որևէ մեկը, որ Բեթելում այն հանգցնի»: (Սինոդական թարգ․)[6]
   
    Կորստյան չմատնվելու համար մարգարեն հորդորում է ժողովրդին փնտրել Տիրոջը: «Հովսեփի տուն»−ը տասը ցեղից կազմված թագավորությունն է, որտեղ միշտ գերիշխել է (Հովսեփի որդի) Եփրեմի ցեղը: «Եվ չի լինի որևէ մեկը, որ Բեթելում այն հանգցնի». Յոթանասնիցը, հավանաբար, 6−րդ համարում Բեթելի մասին եղած հիշատակությունը անհասկանալի համարելով, այն փոխարինել է «τῶ οἴχψ Ισραὴλ» (սլավոներեն՝ «Իսրայելի տուն») արտահայտությամբ: Սակայն հնագույն բոլոր տեքստերը համաձայն են եբրայերեն տեքստի հետ և ուսումնասիրվող հատվածում ընթերցում են Բեթել անունը: Ժամանակակից մեկնիչներն այդ բառը համարում են հետագայի գլոսսա [այսինքն՝ գրագրի կողմից լուսանցքում արված բացատրություն] (Նովակ):

--------------------------------
[6] (Էջմիածին թարգ․) Փնտռեցէ՛ք Տիրոջը, եւ դուք կ՚ապրէք, որպեսզի կրակի պէս չբորբոքուի Յովսէփի տունը, կրակը չուտի այն եւ ոչ ոք չի լինի,
(Արարատ թարգ․) Տիրո՛ջը փնտրեք, որ ապրեք, որ նա կրակի պես չբռնկվի Հովսեփի տան վրա և նրան լափի, ու Բեթելը հանգցնող չունենա։
(Գրաբար) Խնդրեցէ՛ք զՏէր և կեցջիք. զի մի՛ բորբոքեսցի իբրև զհուր տունն Յովսեփայ՝ և կերիցէ զնա. և ո՛չ ոք իցէ որ շիջուցանիցէ։